19.04.2025
ՀՀ-ն, Ադրբեջանը և Արցախը կնքում են փակ համաձայնագիր․ Սամվել Բաբայանի ծավալուն հոդվածը
prev Նախորդ նորություն

Վրաստանում ՀՀ դեսպանն ու Բաթումիի քաղաքապետը քննարկել են երկկողմ համագործակցությունը

Մարտի 21-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Գուրիայի տարածաշրջան և Աջարիայի ԻՀ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Բաթումիի քաղաքապետ Լաշա Կոմախիձեի հետ։


Կողմերն անդրադարձել են երկկողմ կապերի և համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարներին։


Զրույցի ընթացքում քննարկվել է քույր քաղաքներ Բաթումիի և Վանաձորի համագործակցությանն առնչվող հարցեր և նշվել, որ պետք է զարկ տալ ապակենտրոնացված համագործակցությանը։


Զրուցակիցները կարևորել են առկա ամուր բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնումը, մասնավորապես, տրանսպորտային հաղորդակցության, ենթակառուցվածքների բարելավման, ներդրումային ծրագրերին փոխադարձ մասնակցության, զբոսաշրջության, կրթամշակութային բնագավառներում:


Կողմերն անդրադարձան բաթումահայ համայնքի կարևոր դերակատարությանը, որն այն ունեցել Բաթումիի պատմության ողջ ընթացքում։

ՀՀ ու Ադրբեջանի միջև վերջապես խաղաղության հնարավորություն է ստեղծվել․ The Washington Post
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար