Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին պաշտոնական այց կկատարի Կոպենհագեն։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, այցելության ընթացքում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Դանիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության ներկայացուցիչների հետ։