26.11.2024
Թրամփը մեղադրել է սոցցանցերին հանրապետականների դեմ դավադրության մեջ
prev Նախորդ նորություն

Հունաստանը եւ Կիպրոսը չեն առարկում ԵՄ-ում Թուրքիայի անդամությանը

ԵՄ-ին միանալու Թուրքիայի ձգտումը չի հակասում Հունաստանի, Կիպրոսի եւ Եվրոպական միության շահերին: Այդ մասին հայտարարել է Հունաստանի ԱԳՆ Ջորջ Քաթրուգալոսը Կիպրոսի իր գործընկեր Նիքոս Քրիսթոդուլիդեսի հետ բանակցություններից հետո, հաղորդում է AP-ը:

Նրա խոսքերով՝ «հակահրեական, թշնամական Թուրքիան» ցանկալի չէ ԵՄ-ի արեւելյան սահմանին, եւ Անկարան պետք է հարգի ԵՄ-ի սկզբունքները: Նա հավելել է, որ Հունաստանը կներկայանա «իսլամաֆոբիայի» մթնոլորտի ստեղծման դեմ, որը հակասում է ԵՄ-ի արժեքներին:

Քրիսթոդուլիդեսը նշել է, որ Կիպրոսը համաձայն չէ ԵՄ անդամ մյուս պետությունների հետ, որոնք դեմ են Թուրքիայի անդամությանը, քանի որ դա կխոչընդոտեր էթնիկապես բաժանված միջերկրածովյա կղզու վերամիավորմանը եւ կկրճատեր Անկարայի՝ ԵՄ-ի արժեքներն ընդունելու շանսերը: