26.11.2024
Forbes-ը կազմել է առավել շատ եկամուտներով ռուսաստանցի միլիարդատերերի վարկանիշը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն Իրանին հակազդելու ուղիներ է փնտրում․ Մայք Պոմպեոն մեկնել է Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն մեկնել է Մերձավոր Արևելք՝ Քուվեյթում, Իսրայելում և Լիբանանում տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկելու նպատակով:


Բանակցությունների առանցքային թեման, ըստ Վաշինգտոնի՝ իրանական ագրեսիային հակազդելու ուղիներ փնտրելն է: Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, ԱՄՆ պետքարտուղարը Քուվեյթում մտադիր է քննարկել տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարական ծրագրերը, ինչպես նաև՝ էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր:


Քուվեյթից հետո Պոմպեոն կմեկնի Իսրայել, որտեղ կհանդիպի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ում դեմ Իսրայելի ոստիկանությունը կոռուպցիայի, խաբեբայության և վստահության չարաշահման գործով մեղադրաքներ է ներկայացրել:


Պոմպեոն հայտարարել է՝ Բեյրութի այցի ընթացքում Լիբանանի կառավարության հետ կքննարկեն ԱՄՆ-ի աջակցությունը Լիբանանին՝ Իրանի և «Հեզբոլահ»-ի սպառնալիքներին դիմակայելու հարցում:


Ավելի վաղ, Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մարտի 18-ին հանդիպել է Իրանի, Իրաքի և Սիրիայի զինված ուժերի ղեկավարների հետ։ Այդ հանդիպումից հետո Իրանի և Սիրիայի զինված ուժերի ղեկավարները պահանջել են, որ ԱՄՆ-ը դուրս բերի իր զորքերը Սիրիայից, իսկ Իրաքի ներկայացուցիչը որպես քաղաքական խաղաքարտ հայտարարել է դաշնակիցներին Իրաք-Սիրիա սահմանի վերաբացման մասին:


Երկու երկրների միջև երկար տարիներ փակ սահմանի երկարությունը 600 կմ է: