26.11.2024
ԱՄՆ-ը կարող է դադարեցնել Թուրքիային Ֆ-35 օդանավերի մատակարարմանը նախապատրաստությունը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը 6 մլրդ դոլար կծախսի M1 Abrams տանկերի կատարելագործման համար

ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է երեք տարվա ընթացքում 6 միլիարդ դոլարի ներդրում կատարել M1 Abrams տանկերի արդիականացման նպատակով: Այդ մասին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը:


«Հաջորդ երեք տարա ընթացքում մենք ավելի քան 6 միլիարդ դոլար կներդնենք M1 Abrams տանկերի կատարելագործման եւ արդիականացման գործում»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը:


«Դա գրեթե կրկնակի ավելի է, քան նախորդ վարչակազմը ներդրել է ութ տարում»,- ընդգծել է նա: 2020 ֆինանսական տարվա բյուջետային պահանջում, որն անցյալ շաբաթ Սպիտակ տունն ուղարկել է Կոնգրես, առաջարկվում է պաշտպանության ծախսերն ավելացնել 5 տոկոսով՝ մինչեւ 750 միլիարդ դոլար: