Սեպտեմբերի 1-ին, ժամը 13։00-18:00-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (10 պայթյուն)։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ՊՆ-ն հարակից հատվածի բնակչությանը խնդրում է ընդունել ի գիտություն։