6.10.2026
Պաշտպանության նախարարի երեք տեղակալները վերանշանակվել են իրենց պաշտոններում
28.08.2026
Պաշտպանության նախարարի երեք տեղակալները վերանշանակվել են իրենց պաշտոններում

Վարչապետի որոշումներով՝ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոններում վերանշանակվել են Հրաչյա Սարգսյանը, Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանին վերանշանակել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում»,- նշվում է որոշման մեջ։ Մեկ այլ որոշմամբ՝ Արման Սարգսյանը նույնպես վերանշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում։ Որոշման մեջ նշվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Սարգսյանին վերանշանակել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում»։ Մեկ այլ որոշմամբ՝ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում վերանշանակվել է նաև Կարեն Բրուտյանը։ Որոշման համաձայն՝ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնակատար Կարեն Բրուտյանին վերանշանակել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում»։