3.10.2025
Հայաստան-Հունաստան հարաբերություններ՝ համագործակցության խորացման հեռանկարներ
prev Նախորդ նորություն

"Խաղաղության խաչմերուկ". հայ և ամերիկացի մասնագետների համատեղ աշխատանք

Ողջունում ենք ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության գործընկերներին Հայաստանում։


Այդ մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 11-ը ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության թիմը կաշխատի ՀՀ սահմանապահ ուժերի հետ՝ իրականացնելու կարողությունների գնահատում և բացահայտելու բարելավման կարիք ունեցող ուղղությունները՝ «Բացերի/հնարավորությունների վերլուծության գործընթացի» միջոցով։ Այս վերլուծական մեթոդաբանությունը, որը հաջողությամբ կիրառվել է այլ վայրերում, կօգնի ամրապնդել սահմանների անվտանգությունը՝ հստակեցնելով ռազմավարական ներդրումներ պահանջող ուղղությունները։

Հպարտ ենք աջակցել այս առաջին քայլին՝ ուղղված «Խաղաղության խաչմերուկ» կարողությունների զարգացման ոլորտում մեր գործընկերության իրագործմանը, որի մասին հուշագիրը ստորագրվեց նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը»,- նշված է գրառման մեջ։


 

Կապանը ճանաչվել է 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
Հաջորդ նորություն next
 ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը
30.09.2025
ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը