3.10.2025
«Առաջարկ Հայաստանին». քաղաքական կյանքի շրջադարձային պահ
prev Նախորդ նորություն

Հայաստան-Հունաստան հարաբերություններ՝ համագործակցության խորացման հեռանկարներ

Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ-ում Հունաստանի դեսպան Եկատերինի Նասիկայի հետ։ Այս մասին տեղեկացրել է դեսպանատունը:

Հանդիպման ընթացքում դեսպանները քննարկել են հայ-հունական հարաբերությունների ներկայիս դինամիկան՝ անդրադառնալով երկկողմ համագործակցության հետագա խորացման հնարավորություններին։

Դեսպանն անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ հռչակագրին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրին` շեշտելով նշյալ փաստաթղթերի կարևորությունը տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման գործում։


 

Հաջորդ նորություն next
 ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը
30.09.2025
ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը