Ես մեկ ամիս առաջ եղել եմ Մոսկվայում, երկու օրով՝ շաբաթ, կիրակի: Մասնավոր, անձնական ինչ-որ հարցերով և վերադարձել եմ երկուշաբթի օրը՝ կեսօրին: Այս մասին րագրողների հետ հանդիպմանը հայտարարեց 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Եթե պաշտոնական այցերի նպատակ ունենայի կամ եթե դիմեի, այլ օրեր շաբաթվա ընթացքում կընտրեի»,- ասել է նա: Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Քոչարյանը Մոսկվայում հանդիպել է հայաստանյան հարցերով կրեմլյան կուրատոր Սերգեյ Կիրիենկոյի հետ, քննարկել են հայաստանյան ներքաղաքական հարցեր, այդ թվում՝ ընտրությունների հետ կապված։