8.06.2025
Իշխանությունը սեփական կաշվից այն կողմ ոչինչ չի տեսնում
08.05.2025
Իշխանությունը սեփական կաշվից այն կողմ ոչինչ չի տեսնում

Վերջերս Մոսկվայում հաղթանակի 80-ամյակի կենտրոնական միջոցառումներից մեկում ադրբեջանցի պատվիրակն իր երկրի դերն ու մասնակցությունը պատերազմում նավթով էր չափում, որի արդյունաբերական հեղափոխությունը, ի դեպ, հայերի շնորհիվ է եղել: ՀՀ իշխանության ներկայացուցիչները, վերջին շրջանում, փրփուրը բերաններին ինչ միկրոֆոն տեսնում հայտարարում են հայ ժողովրդի` ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում ունեցած մեծ դերի մասին: Սակայն չգիտես թե ինչպես է ստացվում, որ Մոսկվայի հանդիսավոր շքերթին ոչ թե 100-ից ավելի հերոսներ տված, պատերազմում բազմաթիվ գեներալներ, մարշալներ, զորահրամանատարներ ունեցած հայ ժողովուրդն է մասնակցում, այլ խորհրդային տեխնիկայի մի մասը վառելիքով ապահոված ու հետագայում քաղաքական մանրադրամ դարձրած Ադրբեջանը: Հաղթանակի տոնն ու հայ ժողովրդի դերը կարևորում էիք, ապա ինչու՞ ԱԺ օրակարգում ՀՀԿ նախաձեռնած ԱԺ հայտարարության նախագիծը չներառեցիք: Թե՞ ընդդիմությունն էր առաջարկել, էլի չտեսնելու տվեցիք:Ներքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում:  "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան