2.10.2025
44-օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցը. մեղավորներ և փակ դռների ետևում սպասվող քննարկումներ
prev Նախորդ նորություն

Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը վերակազմակերպվել է

«Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Կառավարության որոշմամբ միացման ձևով վերակազմակերպվել է` միավորվելով «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է թանգարանների կառավարման միասնական քաղաքականության իրականացմամբ, որն իր հերթին կնպաստի կառավարման արդյունավետության բարձրացմանը:


Վերակազմակերպման արդյունքում կստեղծվի Հայաստանի ազգային պատկերասրահի «Սոցիալիստական մշակույթների թանգարան» մասնաճյուղ, որը հնարավորություն կտա hանրությանը մատուցել բարձրորակ մշակութային ծառայություններ, կստեղծի բավարար պայմաններ, և թանգարանը կհամալրվի նոր ներուժով:


ՊՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացն իրականացվում է մշակույթի բնագավառի համընդհանուր բարեփոխումների համատեքստում՝ միտված ռեսուրսների նպատակային բաշխմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Չեռնոգորիայի նախագահի հետ քննարկեցինք երկկողմ համագործակցության վերաբերող հարցեր. վարչապետ
Հաջորդ նորություն next
 ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը
30.09.2025
ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը