2.10.2025
ԱԺ-ն ընդունեց խաղաղության հայտարարության նախագիծը
prev Նախորդ նորություն

44-օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցը. մեղավորներ և փակ դռների ետևում սպասվող քննարկումներ

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, միաժամանակ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավարն, անդրադարձել է այն փաստաթղթին, որի շուրջ երկար ժամանակ հասարակական սպասումներ կային։


Քոչարյանի խոսքով՝ զեկույցը ծավալուն է․ այն ներառում է 215 էջ, և միայն եզրակացությունը բավականին մեծ ծավալ ունի։ Միևնույն ժամանակ, փաստաթուղթը բաղկացած է տարբեր գաղտնիության մակարդակներ ունեցող բաժիններից, որոնց հրապարակումը կախված է իրավական սահմանափակումներից։ «Այս զեկույցը պետք է ծառայի իր նպատակին․ այն պետք է բացահայտի բացթողումների և սխալների պատճառները, որպեսզի մեր ուժային կառույցները կարողանան անհապաղ վերացնել դրանք։ Մեղավորներ չփնտրելու մասին խոսելն ավելորդ է․ փաստաթղթում առկա են և՛ մեղավորներ, և՛ դավաճաններ», – շեշտել է նա։


Քոչարյանը նշել է, որ զեկույցը իրավաքաղաքական բնույթի փաստաթուղթ է և ինքն քննիչի լիազորություն չունի։ «Արդյոք այս ամենին կհաջորդեն իրավական քայլեր՝ ես չեմ կարող ասել, դա այլ գործընթաց է», – հավելել է նա։


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին  հայտարարել էր, որ զեկույցը չի քննարկվի լիագումար նիստում, այլ միայն փակ լսումների ձևաչափով։ Նրա խոսքով՝ հարցը ոչ թե հրապարակել–չհրապարակելու մասին է, այլ այն ձևի, որով հնարավոր է ապահովել զեկույցի նպատակին ծառայելը։


 

Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը վերակազմակերպվել է
Հաջորդ նորություն next
 ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը
30.09.2025
ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը