16.09.2025
Լուսանկարը` primeminister.am
07.08.2025
«Քաղաքացիական պայմանագիր»-ը շարունակում է Գարեգին Բ-ի հրաժարականի հարցը պահել օրակարգում

Չնայած թեմայի շուրջ հրապարակային քննարկումները նվազել են, իշխանությունը չի հրաժարվում Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի հարցից։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ օգոստոսի 7-ին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ Գարեգին Բ-ի հրաժարականի հարցը շարունակում է մնալ իշխանության քաղաքական օրակարգում։ Նախարարը հերքել է խոսակցությունները, թե թեման այլևս ակտուալ չէ՝ նշելով, որ առկա են լուրջ մտահոգություններ Հայ առաքելական եկեղեցու վերնախավի վարքի վերաբերյալ։ «Անհնար է համարել քեզ եկեղեցու հետևորդ և հաշտվել այն իրողության հետ, որ հոգևորական վերնախավի մի ստվար հատված խախտում է ամուրիության ուխտը», – ասել է Պապոյանը։ Նշենք, որ ամուրիության ուխտի խախտումը քրեական օրենսգրքով չի պատժվում։ Այնուամենայնիվ, հոգևորականների անձնական կյանքի շուրջ խոսակցությունները հանրային դաշտում առաջացրել են քննադատություններ պետական ռեսուրսների օգտագործման և անձնական տարածքին միջամտելու վերաբերյալ։