ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին։ Դրանում ասված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ 1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին»: