ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Ներսես Զեյնալյանը նշանակվել է նախարարի խորհրդական։ 27-ամյա Ներսես Զեյնալյանն իր աշխատանքային փորձառությունն սկսել է Արդարադատության նախարարությունում, որից հետո աշխատանքը շարունակել է Պետական եկամուտների կոմիտեում։ Զբաղվում է նաև գիտական գործունեությամբ, այժմ դասախոսում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։