7.10.2026
Գեղարքունիքում ձերբակալվել են Վարդենիսի բնակիչներ՝ 3 կգ մարիխուանայով և զինամթերքով
prev Նախորդ նորություն

Արգելանք՝ Ծառուկյանի գույքի վրա․ անշարժ գույք, ավտոպարկ և բաժնեմասեր

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել պարտապան Գ․Ծ․-ին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքերի նկատմամբ։


Այս մասին տեղեկացնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:


Արգելանք է կիրառվել նաև Քննչական կոմիտեի կողմից Գ․Ծ․-ի առանձնատանը խուզարկության արդյունքում հայտնաբերված խոշոր չափի դրամական միջոցների և թանկարժեք զարդերի վրա։


Պարտապանին նաև պարտավորեցվել է չկատարել որևէ գործողություն՝ հայտնաբերված և արգելադրված գույքերի ապօրինի տնօրինման ուղղությամբ։


Մեկ այլ կատարողական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող հարկադիր կատարողի գործողությունների արդյունքում պարտապան Գ․Ծ․-ին պատկանող՝ Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող անշարժ գույքի և շինությունների նկատմամբ արգելվել է կատարել սեփականատիրոջ փոփոխություն, ինչպես նաև նշված գույքի փաստացի վիճակը վատթարացնող ապօրինի որևէ գործողություն։

Հայաստանը՝ World Travel Awards 2026-ի հեղինակավոր անվանակարգում
Հաջորդ նորություն next
 Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակահարել է մի քանի աշակերտուհիների
06.10.2026
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակահարել է մի քանի աշակերտուհիների