7.10.2026
Ճանապարհների վիճակը Հայաստանում և Լարսում
prev Նախորդ նորություն

Հայաստանի մշակույթի օրերը Թբիլիսիում․ Ժաննա Անդրեասյանը ժամանել է Վրաստան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերին՝ նվիրված ՀՀ անկախության 35֊ամյակին։


Այս մասին հայտնում է նախարարությունը։


Պատվիրակության կազմում է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։


Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր։ Մասնավորապես՝ տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, ինչպես նաև կբացվի հայ մեծանուն արվեստագետ Երվանդ Քոչարի ստեղծագործությունների ցուցահանդեսը:


Աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ և այցելություններ՝ ուղղված հայ-վրացական մշակութային կապերի ամրապնդմանը և կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
Հաջորդ նորություն next
 Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակահարել է մի քանի աշակերտուհիների
06.10.2026
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակահարել է մի քանի աշակերտուհիների