3.04.2026
Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են ընթանում
prev Նախորդ նորություն

Իշխանության քաղաքականությունը. զոհեր պաշտոնների համար

44-օրյա պատերազմի գլխավոր պատասխանատուները ազատ շրջում ու պաշտոնի կռիվ են անում, իսկ զինվորականները մեկը մյուսի հետևից լուռ ազատազրկվում են:


Իհարկե կան զինվորականներ, որոնց որոշումներին ու գործողություններին պետք է իրավական գնահատական տրվի և դա կարող են նաև ծանր պատիժների հանգեցնել, սակայն խնդիրն այլ տեղ է:


Կռվից հետո իշխանությունը ոմանց «փշի-փշի» էր անում, լռության դիմաց կոչումներ ու պաշտոններ տալիս:


Սրանք, այսպես ասած, արխային ընկան, իսկ հետո եղավ այն, ինչ սպասելի էր` հերթով զոհաբերվում են հանուն քաղաքական իշխանության և նրանց պաշտոնավարման շարունակականության:


Ի՞նչ ասեմ, շարունակեք լռել պարոնայք սպաներ և գեներալներ, բայց հիշեք, որ իշխանությունը ոչ մեկիդ չի խնայելու, որովհետև դուք իրենց համար պարզապես «պահեստային քայլ» եք, ում ըստ իրավիճակին կդատեն, կնստացնեն ու կվարկաբեկեն:


«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան


 

Հայաստանը կրճատում է ռազմական բյուջեն գլոբալ ցնցումների դարաշրջանում
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար