ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր առավոտյան այցելել է Ստեփանակերտի մի շարք ապաստարաններ, որտեղ պատսպարվել են խաղաղ բնակիչները՝ կանայք, երեխաներ, ծերեր։ Վարչապետի տիկինը այցելել է նաև ապաստարանում գտնվող Ստեփանակերտի թիվ 1 գիշերօթիկի սաներին։