1.11.2024
ՆԱՏՕ-ն կոչ է անում ընդլայնել ռազմական օգնությունն Ուկրաինային
24.10.2019
ՆԱՏՕ-ն կոչ է անում ընդլայնել ռազմական օգնությունն Ուկրաինային

ՆԱՏՕ-ն կոչ է անում ընդլայնել ռազմական օգնությունն Ուկրաինային։ Այս մասին ասել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը: Սթոլթենբերգի խոսքով՝ Ուկրաինային աջակցության հարցը դիտարկվելու է առաջիկա երկու օրերին, պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։ Նա նաեւ ավելացրել է, որ ՆԱՏՕ ներկայացուցիչները մեկ շաբաթ հետո կայցելեն Ուկրաինա։ Փորձագետները կլինեն Օդեսայում եւ Կիեւում, որպեսզի տեղում գնահատեն, թե ինչ վիճակում է ուկրաինական բանակը։ Մեկնաբանելով Ռուսաստանի եւ Թուրքիայի վերջին պայմանավորվածությունները սիրիա-թուրքական սահմանի համատեղ պարեկման մասին՝ Սթոլթենբերգը նշել է, որ առայժմ վաղ է գնահատական տալ։ Միեւնույն ժամանակ, ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը նշել է, որ իրավիճակի զարգացումը լավատեսություն է ներշնչում, քանի որ կողմերը ձգտում են հակամարտության քաղաքական կարգավորման։