Օգոստոսի 30-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաև կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Ժամը 23.45-ին ոստիկանության ծառայողները, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 30 և 26 տարեկան երկու երիտասարդի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Բերման ենթարկված երիտասարդները ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն: Ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվող և դիմադրություն ցույց տվող յուրաքանչյուր անձ պատասխանատվության կենթարկվի օրենքի ողջ խստությամբ: