Երևանում մահացել է հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիաննե Կաոլին։ Մարտի 15-ին, ժամը 00:02-ին Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, Արիաննեի վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենանբախվել էր կամրջի հենասյանը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս էին բերել նրան, ապա հոսպիտալացրել «Աստղիկ» ԲԿ: Այս օրերի ընթացքում Արիանեն մի շարք վիրահատություններ է տարել, սակայն բժիշկներին չհաջողվեց փրկել երիտսարդ կնոջ կյանքը: Արիաննեի ամուսինը՝ Լևոն Արոնյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել «Բառեր չունեմ արտահայտելու իմ կսկիծը կնոջս՝ Արիաննեի մահվան կապակցությամբ։ Նա ինտիլիգենտ, աշխատասեր, ուրախ անձնավորություն էր, որ գեղեցիկ կյանք ապրեց... Սիրում եմ քեզ, քաղցրս, ննջիր խաղաղությամբ»,-գրել է Լևոն Արոնյանը։ Արիաննեին Լևոն Արոնյանի հետ աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ ծանոթացրել է Արոնյանի ավստրալացի ընկերը, որը Արիանայի առաջին ուսուցիչն է եղել։ Լևոնն ու Արիաննեն նշանադրվել էին 2015թ․ փետրվարին, ամուսնացել՝ 2017թ․ սեպտեմբերին, սակայն մինչ այդ նրանք ավելի քան տասը տարի միասին էին ապրում։ Արիաննեն 33 տարեկան էր... VERELQ-ի ողջ խմբագրակազմը իր ցավակցությունն է հայտնում Արիաննե Կաոլիի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ: