Նավթի համաշխարհային գները կարող են վերականգնվել ապրիլից, երբ կորոնավիրուսի հետ կապված որոշակի սահմանափակումները կվերանան: Այդ մասին հայտարարել է տնտեսագետ Նորբերտ Ռյուկերը: Նա նշել է, որ կորոնավիրուսի և մեկուսացման հետ կապված միջոցառումները շոկային ազդեցություն են թողնում տնտեսության վրա, քանի որ շատ են տուժում ավիաչվերթները: Ըստ նրա, նավթի համաշխարհային պահանջարկը նվազել է 10 տոկոսով նախորդ շաբաթ՝պանդեմիայի աճի հետ կապված: