26.11.2024
Երևանն ակնկալում է ՄԱԿ-ի աջակցությունն Արցախի մշակութային ժառանգության պահպանման գործում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցիների պահանջով Դադիվանքի ուխտագնացությունը կկազմակերպվի նոր ընթացակարգով

Ադրբեջանական կողմը Դադիվանք մեկնող ուխտավորների խմբին արգելել էր մուտք ունենալ վանական համալիր՝ պատճառաբանելով, որ այսուհետ պետք է ներկայացվեն ուխտագնացների անվանական ցուցակներ: Այս մասին տեղեկացրել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, հայտնել է «Արմենպրես»-ը:


«Նախկինում ադրբեջանական կողմը պահանջում էր միայն Դադիվանք մեկնող ուխտագնացների թիվը, որը պետք է լիներ ոչ ավելի քան 30 մարդ: Այժմ պահանջում են նախապես ներկայացնել նաև անվանական ցուցակներ: Ուստի կիրակի օրը խաղաղապահների հետ մենք կտրամադրենք ուխտավորների անվանացուցակը, որպեսզի այլևս դժվարություններ չունենանք Դադիվանք մուտք գործելու հարցում», - մանրամասնել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը: