Չնայած համաճարակին՝ ՀՀ- Չինաստան առևտրաշրջանառությունն աճել է գրեթե մեկ միլիարդ դոլարով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը փետրվարի 9-ին հանդիպեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին:
ԱԺ փոխնախագահը շնորհավորեց դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Կողմերն անդրադարձան Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, ստորագրված եռակողմ հայտարարությանը՝ կարեւորելով փաստաթղթում ամրագրված դրույթների իրագործումը: Լենա Նազարյանը շեշտեց հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձի հրատապության հարցը: Դեսպան Ֆան Յոնգն իր հերթին կարեւորեց հրադադարի հաստատումը եւ հույս հայտնեց, որ չլուծված խնդիրները կկարգավորվեն:
Անդրադարձ կատարվեց ՀՀ-Չինաստան ուղիղ չվերթի գործարկմանը, մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը: Չնայած համաճարակին՝ հարաբերությունները պահպանվել են, անգամ աճ է գրանցվել առեւտրատնտեսական ոլորտում. առեւտրաշրջանառությունն աճել է գրեթե մեկ միլիարդ դոլարով: