Թեհրանը պատրաստվում է նոր քայլ անել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում իր պարտավորությունների կրճատման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: «Մենք պատրաստվում ենք միջուկային գործարքով պարտավորությունների կրճատման չորրորդ քայլին»,-ասել է Մուսավին: Նրա խոսքով՝ «Թեհրանը հուսով է, որ Եվրոպան կկատարի իր խոստումները եւ Իրանին հարկ չի լինի դիմել դրան»: Ընդսմին ԱԳ նախարարության ներկայացուցիչը հորդորել է «համաձայնագրի եվրոպական մասնակիցներին՝ գործել ԱՄՆ-ի բռնած դիրքից անկախ»: «Իրանը ողջունում է հարաբերությունների զարգացումը ԵՄ-ի բոլոր երկրների, ներառյալ ԳՀՀԾ-ն ստորագրած պետությունների հետ»,-հավելել է նա: