Նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 2-ին համապատասխանաբար տեղի են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ըստ աղբյուրի, հանգամանալից քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: