24.11.2024
Շիրակի մարզի անապահով ընտանիքներին կտրվի վառելափայտ. կառավարության որոշումը
prev Նախորդ նորություն

Հայաստանից կոնյակի սպիրտ արտահանողներին կվերադրաձվի պետական տուրքի գումարը

Կառավարության այսօրվա նիստում որոշեց Հայաստանից կոնյակի սպիրտ արտահանողներին վերադարձնել պետական տուրքի գումարը։


Նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ կոնյակի սպիրտի վրա տուրք է սահմանված։


«Նախորդ տարի մենք խաղող մթերումը կարողացանք ի վերջո կազմակերպել, չնայած ընկերությունները արտաքին շուկաներում պրոբլեմներ ունեին», - ասաց նա։


Ըստ այդմ, համաձայն վարչապետի խոսքերի, որպեսզի այս տարվա մթերումները «նույնպես կարողանանք պատշաճ ձևով կազմակերպել, պիտի խթանենք, որպեսզի կոնյակի սպիրտն արտահանվի»։ «Եվ այս որոշումը կապված է նաև դրա հետ», - ասաց նա։