6.09.2025
Հայաստանից կոնյակի սպիրտ արտահանողներին կվերադրաձվի պետական տուրքի գումարը
prev Նախորդ նորություն

Պահածոների և հյութերի արտահանումն աճել է, գինու ու կոնյակի արտահանումը՝ շեշտակի նվազել

Կառավարության փետրվարի 11-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020 թվականին Հայաստանից պահածոների և հյութերի արտահանումն աճել է 30 և 38 տոկոսով, սակայն խաղողի գինիների և կոնյակի սպիրտի արտահանումը նվազել է 18 և 23 տոկոսներով:


Պահածոների և հյութերի արտահանման աճը, վարչապետի խոսքով, վկայում է վերամշակող արդյունաբերության արդյունավետ աշխատանքի մասին։ «Եվ սա շատ կարևոր ցուցանիշ է», - ասաց Փաշինյանն ու խոսեց «վատ ցուցանիշների մասին»։


«Ունենք մի վատ ցուցանիշ, երբ խաղողի գինիների և կոնյակի սպիրտի արտահանումը նվազել է 18 և 23 տոկոսներով։ Եվ երեկ էկոնոմիկայի նախարարի տեղակալը շատ հետաքրքիր տվյալներ ներկայացրեց, որից իմացանք, որ մեր ավանդական շուկաներում իրականում այս ապրանքատեսակների վաճառքներն ավելացել են։ Բայց մեր արտահանումը նվազել է», - նկատեց նա։


Վերլուծությունը, ըստ վարչապետի խոսքի, ցույց է տվել հետաքրքիր բան, որ կորոնավիրուսով պայմանավորված այդ շուկաներում աճը տեղի է ունեցել օնլայն վաճառքների հաշվին։


«Մենք կանգնել ենք մի իրողության առաջ, որ մեր ընկերությունները, ցավոք սրտի, այդ օնլայն վաճառքի հարթակներում պատշաճ ներկայացված չեն։ Սա վկայում է այն մասին, որ մենք ընդհանրապես առաջակցության ծրագիր վերնագիրն ընդհանրապես պետք է փոխենք, պետք է ունենանք զարգազման ծրագրեր։ Աջակցելու պրոցեսը որպես կանոն պահպանողական է»,- նկատեց Փաշինյանը։


 

«Իմ քայլից» դուրս գալուս օրվանից ֆեյքաբազարում հրահանգ իջավ իմ դեմ գործելու. պատգամավոր
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը