«Իմ քայլից» դուրս գալուս օրվանից ֆեյքաբազարում հրահանգ իջավ իմ դեմ գործելու. պատգամավոր
«Իմ քայլից» դուրս գալուս օրվանից ֆեյքաբազարում հրահանգ իջավ գործելու եւ բոլոր տեղերում տեղեկություն են տարածում, որ իբր միացել եմ ԲՀԿ– ին, Քոչարյանին եւ այլն եւ որ ամենակարեւորն է՝ վերցրել եմ 50000$։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
«Երբ ֆեյքերի բրիգադիրը «պայքարում» է ֆեյքերի դեմ։
«Իմ քայլից» դուրս գալուս օրվանից ֆեյքաբազարում հրահանգ իջավ գործելու եւ բոլոր տեղերում տեղեկություն են տարածում , որ իբր միացել եմ ԲՀԿ ֊ին , Քոչարյանին եւ այլն եւ որ ամենակարեւորն է վերցրել եմ 50000$ ։ (Իրենք իրենց էժան վարքագիծը ծախում են մեծ գումարով ի դեպ )։
Մինչեւ «Իմ քայլից» դուրս գալս էլ, ասում էին «Նիկոլը քեզ 50000$ է տվել, որ խմբակցությունում մնաս»։
Հիմա, որ էսա ֆեյք բրիգադին այս օրենքով դատի տամ կարո՞ղ է պատահի այդ 50000$ գա տեղն ընկնի»,- գրել է նա։