24.11.2024
«Իմ քայլից» դուրս գալուս օրվանից ֆեյքաբազարում հրահանգ իջավ իմ դեմ գործելու. պատգամավոր
prev Նախորդ նորություն

Դատարանը հրաժարվեց վերացնել Յուրի Խաչատուրովի խափանման միջոցը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդությունը։

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը տեղեկացնում է, որ ներկայումս Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային միջոց կիրառված է գրավը։

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը կշարունակվի փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին։