26.11.2024
Լարսը բաց է. ռուսական կողմում դեռ կուտակված է 350 բեռնատար
prev Նախորդ նորություն

Աբխազիան ՌԴ-ին առաջարկել է Հայաստանի հետ բացել երկաթուղային հաղորդակցությունը

Աբխազիայի խորհրդարանը դիմել է ՌԴ Պետդումային՝ հայտարարելով, որ պատրաստ է իրավահավասար պայմաններով մասնակցել Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին: Այդ մասին հայտնել է Ազգային ժողովի (խորհրդարանի) միջազգային, միջխորհրդարանական կապերի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Աստամուր Լոգուան։


«Նախաձեռնությունը պատկանում է մեր կոմիտեին։ Քանի որ մենք հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում և այն հակամարտությանը, որը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, և որը լուծվում է այդ ճանապարհով։ Մենք ողջունում ենք այն, ինչ տեղի է ունենում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը», - ասել է Լոգուան «Սպուտնիկ Աբխազիա» գործակալությանը։


Լոգուան հավելել է, որ փետրվարի 4-ին Աբխազիայի խորհրդարանում տեղի են ունեցել ընդլայնված կոմիտեական լսումներ, որտեղ քննարկվել են տարբերակներ, որոնք պետք է օգտագործել այդ հարցում հաջողության հասնելու համար:


Հիշեցնենք, որ հունվարի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման արդյունքներով կողմերը որոշել են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը երկրների միջև: Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա Ռուսաստանի հետ։