Վիրավորում ստացած անձանց 500 000 դրամ օժանդակության տրամադրման ծրագիրը մեկնարկեց
Այսօրվանից մեկնարկել է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց 500 000 դրամի չափով միանվագ օժանդակություն տրամադրելու նպատակով օնլայն եղանակով դիմումների ընդունումը։
Աջակցությունը տրվում է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած և այդ պատճառով բժշկական հաստատություններում բուժվող (բուժված) անձանց, ովքեր չունեն (կամ չեն ունենա) հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ։
Սոցիալական ծրագրի շահառուների դիմումները ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ օոliոe.ssa.am կայքի
միջոցով մուտք գործելով՝ ԱՐՑԱԽՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ ծրագրային միջավայր (անձնագրի, սոցիալական քարտի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալների մուտքագրումը պարտադիր է)։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն ընթացիկ տարվա ապրիլի 15-ն է:
Սոցիալական աջակցության գումարը կտրամադրվի բացառապես բանկային փոխանցման միջոցով՝ դրամական օգնության գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու եղանակով:
Դիմումները մուտքագրելու համար համապատասխան կարգը մանրամասն ներկայացված է սոցիալական ապահովության առցանց դիմումների համակարգում։