24.11.2024
Պայմանագրային զինծառայողը հանկարծամահ է եղել. ՊՆ
prev Նախորդ նորություն

Հինգ հայ գերի վերադարձվեց Հայաստան. հայտնի են նրանց անունները

Քիչ առաջ Էրեբունի օդանավակայանում վայրէջք կատարեց Ադրբեջանից հայ գերիներին տեղափոխող օդանավը:


Հայաստան է վերադարձվել ևս հինգ հայ գերի։ Ընդհանուր առմամբ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել 64 գերի։


Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, Ադրբեջանում պահվում է 200-ից ավելի հայ գերի, նրանց թվում թե՛ զինծառայողներ են, թե՛ խաղաղ բնակիչներ: Կան նաև կանայք:


Գերիներին ուղեկցել է Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ–լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։


Հայրենիք են վերադարձել՝ 


Ալոյան Թաթուլ Սամվելի


Գալստյան Արայիկ Հրաչյայի


Իսրայելյան Հովհաննես Գևորգի


Մովսիսյան Վահրամ Արայիկի


Մանուկյան Կարեն Արայիկի:


Նշենք, որ այսօր ցերեկը տեղեկատվություն տարածվեց, որ Հայաստան են վերադարձվելու 20 գերիներ, ինչի հետևանքով օդանավակայանում բազմաթիվ ծնողներ էին հավաքվել: