26.04.2024
Մամուլ. Բաբաջանյանի պահանջը դեռ չի կատարվի. ե՞րբ կորոշվի Վազգեն Մանուկյանի ճակատագիրը
30.10.2019
Մամուլ. Բաբաջանյանի պահանջը դեռ չի կատարվի. ե՞րբ կորոշվի Վազգեն Մանուկյանի ճակատագիրը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելն անհնարին է առնվազն մինչեւ եկող տարվա ապրիլ։ «Հանրային ծառայությունների մասին» օրենքով՝ «ՀԽ նախագահի գործունեության վաղաժամկետ դադարեցման հարց կարող է քննարկվել նրա նշանակումից ոչ շուտ, քան 1 տարի հետո, եւ կառավարության գործունեության ընթացքում ոչ ավելի, քան 1 անգամ»: Ընդ որում, եթե վաղաժամկետ դադարեցվում է միայն ՀԽ նախագահի գործունեությունը, ապա նա շարունակում է իր գործունեությունը որպես ՀԽ անդամ: Իսկ Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի կողմից 2019-ի գարնանն է վերանշանակվել այս պաշտոնում։ Հիշեցնենք․ պատգամավոր Արման Բաբաջանյանը, հայտարարելով, որ Վազգեն Մանուկյանն ազդեցություն է ունեցել Նաիրի Հունանյանի գործողությունների վրա, դիմել է վարչապետին՝ նրան պաշտոնանկելու առաջարկով»: «Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու կառավարության կողմից խորհրդարան ներկայացված 2020թ. բյուջեի նախագծին: ԲՀԿ-ականները պաշտոնապես հայտարարում են, որ իրենք դեռ քննարկում են նախագիծը, եւ պաշտոնական վերաբերմունքը կձեւավորվի այդ քննարկումների արդյունքում, սակայն իրականում որոշումը վաղուց կայացված է»: «Իրավունք» թերթը գրում է. «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2020 թվականի 10-րդ ամսվա 10-րդ օրը 10 միլիոն հատ ծառ տնկելու ծրագրի մասին: Մինչ բնապահպանները ակտիվ քննարկում են այս գաղափարի հնարավորությունները, ռիսկերն ու դրական եւ բացասական կողմերը, երեկ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հօդս ցնդեցրեց վարչապետի խոստումը: Պարզվում է՝ 2020 թ. 10 մլն ծառ տնկելու ծրագիրը հաջորդ տարվա պետբյուջեի նախագծով նախատեսված չէ: Այս մասին տեղեկացրեց նախարարը երեկ բյուջեի քննարկման ժամանակ եւ մանրամասնեց, որ 2020 թ. անտառվերականգնման համար բյուջեում 400 մլն դրամից ավելի գումար է նախատեսված, բայց այդ գումարի մեջ 10 մլն տնկիներ գնելն ու տնկելը նախատեսված չեն: «Այդ 10 մլն ծառերի ծրագիրն այլ ֆինանսավորման գործընթացներ է ենթադրում: Մենք կապի մեջ ենք ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի մեր գործընկերների հետ՝ տնկիներ ձեռք բերելու եւ համատեղ ծրագիր իրականացնելու համար: Բայց սա համահայկական ծրագիր է, եւ գաղափարն այն է, որ դրան լայն մասնակցություն կունենան ինչպես ՀՀ տարբեր շահառուներ, մասնակիցներ՝ բիզնես կառույցներից, դպրոցներից, այնպես էլ Սփյուռքից»: «Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր Արթուր Մանուկյանին հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում, որ Նիկոլ Փաշինյանը 2 միլիոն դոլարով վերանորոգել է իրեն հատկացված առանձնատունը։ «Ինձ ասեին` ես ձրի կանեի․ համ էլ լավ դիզայներ եմ»: Չե՞ք ափսոսում, որ եկաք պառլամենտ։ «Դե որ եկել եմ, նշանակում է` չէ. պետական, արվեստի ինստիտուտները բավականին խնդիրներ ունեն, պետք է զարգացնել»: Դուք կուսակցակա՞ն եք։ «Այո, իհարկե»: Ասում են` քաղաքականությունն արվեստագետների համար անօդ տարածք է։ «Ինչո՞ւ եք այդպես ասում. ես, ինչպես Պիկասոն, քաղաքականությամբ եմ զբաղվում, ու այդտեղ ոչ մի վատ բան չկա»»: «Ժամանակ» թերթը գրում է. «Կարծում եմ, որ մենք Աբովյանում ունենալու ենք քաղաքապետի արտահերթ ընտրություններ»,- հայտարարել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ պատասխանելով մեր թղթակցի հարցին: Պետրոսյանի խոսքից կարելի է ենթադրել, որ գործող քաղաքապետը իր պաշտոնին հրաժեշտ կտա Պետրոսյանի հետեւողական դիմումների արդյունքում գլխավոր դատախազի ցուցումով հարուցված քրեական գործի պատճառով, որը վերաբերում է քաղաքապետի իրականացրած ենթադրյալ ապօրինի հողահատկացումներին»: «Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Եղվարդում ցանկանում է նոր ընտրությունների հասնել, չնայած 2 տարի առաջ 5 համայնք միավորվել են Եղվարդին, ու համայնքապետի ընտրություն է կայացել, իսկ հաջորդ ընտրությունը 2022-ին է։ Համայնքի բնակիչներն ասում են, որ եկող տարի արտահերթ ընտրություններ են լինելու։ Թեկնածուն տեղացիների շրջանում առավել հայտնի է «Լեննականցի Վաղո» անվամբ։ Մինչ ընտրությունները Պետրոսյանը ծրագրում է փոխել համայնքի հիվանդանոցի, մարզադպրոցի տնօրեններին, որ ընտրությունների ժամանակ աշխատեն իր թեկնածուի օգտին։ Քննարկվում է արտահերթ ընտրությունների 2 ճանապարհ՝ կա՛մ պարտադրել գործող համայնքապետին դիմում գրել, կա՛մ գնալ էլի խոշորացման ճանապարհով։ Եղվարդի գործող համայնքապետ Նորայր Սարգսյանը հայտնեց, որ մարզպետի հետ ունի աշխատանքային հարաբերություն եւ չգիտի նոր ընտրության մասին։ «Ես չգիտեմ, խոշորացված համայնքը նորի՞ց են խոշորացնելու, որ պիտի ընտրություն լինի»,- հարցին հարցով պատասխանեց նա։ Իսկ երբ հնչեցրինք անունը, թե ումով են իրեն ուզում փոխարինել, խնդրեց, որ այլեւս չշարունակենք»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի գործով սեպտեմբերի 25-ին մեղադրանք առաջադրեց ՀՀ նախկին ոստիկանպետ Ալիկ Սարգսյանին` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի եւ հանցագործությունը պարտակելու համար: Այս քրգործում հիշատակվում են նաեւ Ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի, Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի ու մի շարք այլ բարաձրաստիճան ոստիկանների անունները: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել այն մասին, թե ինչպես է ՀՔԾ-ն բացել կծիկը: Ըստ իրավապահների շրջանում պտտվող լուրերի` Հովհաննես Թամամյանի ցուցմունքով է նախաքննական մարմինը դուրս եկել հետքի վրա ու կոնկրետ անձանց մեղադրանք առաջադրել: Եւ, ըստ էության, հաշվի առնելով ՀՔԾ-ին օժանդակելը` Թամամյանին ավելի մեղմ մեղադրանք է առաջադրվել: Թամամյանն ինքը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Իմ տեղը հարմար չէ… հետո»`անջատելով հեռախոսը»: «Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամից հետաքրքրվեցինք, թե արդյոք տենդեցիոզ չե՞ն իրենք։ «Հանձնաժողովի նախագահը հատուկ պատրաստված հարցաշարով է գալիս, ինքն ավարտում է հարցերը հրավիրվածին, մնացածներս էլ մեր հերթին ենք հարցեր տալիս. կարող է եւ մի քիչ էլ տենդեցիոզ լինել»: Ի՞նչ հարցեր եք տալիս։ «Զենք ունեի՞ք, երբ հրաման ստացաք հարձակվելու, լա՞վ եք հիշում, որ էդ ժամանակ ստացաք, սնունդն ինչպե՞ս էր»: Ի՞նչ են ասում։ «Առաջնագծի 3 սերժանտն էլ պատասխանել են, որ զենքն էլ, սնունդն էլ նորմալ են եղել։ Բայց էնպես չի, որ առանց պատրաստվելու են գալիս՝ հստակ պատասխաններից երեւում է, որ ՊՆ-ում նրանց պատրաստել են, որ ավելորդ բաներ չասեն»: Իսկ հանձնաժողովի ընդդիմադիրները՝ ԼՀԿ-ից Գեւորգ Գորգիսյանն ու ԲՀԿ-ից Վարդան Վարդանյանը, ինչպե՞ս են իրենց պահում։ «Գորգիսյանը մեր` «Իմ քայլի» դաշտում է, Վարդան Վարդանյանը` ավելի նեյտրալ»: «Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում, ըստ որի՝ այն ավիաընկերությունները, որոնք կգործարկեն նոր ուղղություններ, կազատվեն ելքի տուրքից, այսպես կոչված՝ «օդի հարկից»: Այս արտոնությունը տրամադրվում է ինչպես մեր շուկա նոր մուտք գործող ավիափոխադրողներին, այնպես էլ մինչև այժմ գործողներին: Արտոնությունը տրամադրվելու է 3 տարով, բայց կարող է երկարացվել ևս մեկ տարով: Սա նշանակում է, որ այն ուղղությունները, որոնք մինչև այժմ գործում են, չեն ազատվելու ելքի տուրքից, և «օդի հարկից» հրաժարումը խիստ մասնավոր է ու ժամանակավոր»: «Փաստ» թերթը գրում է. «Արցախի նախագահական ընտրություններին պատրաստվող անձինք և ուժերը, որոշակի ակտիվությունից հետո, ներկայումս «հարաբերական անդորրի» մեջ են. ըստ էության, բոլորն էլ փորձում են վերագնահատել իրենց հնարավորությունները: «Փաստ» թերթի տեղեկություններով, մեկ-երկու թեկնածուի համար կենսական նշանակություն ունի ցույց տալ, որ ունեն Նիկոլ Փաշինյանի «դաբրոն»:  Մասնավորաբար, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն առիթը բաց չի թողնում գովելու Հայաստանի գործող իշխանություններին, ավելի ստույգ՝ հենց Փաշինյանին՝ հույսով, որ վերջինիս «ընտրությունը» կանգ կառնի իր վրա: Արցախի մեր աղբյուրների պնդմամբ, Հարությունյանն ինքն էլ է հասկանում, որ այս ընտրություններում Փաշինյանի կողմնորոշումը առանձնապես չի ազդելու արցախցիների որոշման վրա, այդուամենայնիվ, որոշակի «գոտեպնդման» կարիք ունի: Մեր տեղեկություններով, սակայն, Հարությունյանի հետ կապված որոշակի կոմպրոմատներ են դրվել Փաշինյանի սեղանին, ինչը վերջինիս հազիվ թե թույլ տա աջակցել նրան»»: «Հրապարակ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 27-ին ԱԺ բակում հիշատակի արարողությունից հետո զոհերի հարազատներին հրավիրել են «վերև»՝ թեյի: Քանի որ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր արարողությանը, մտածել են, թե նա է հրավիրողը։ Կարծել են, թե 20-ամյա տարելիցի առիթով ուղերձ չհղելն ու միջոցառում չկազմակերպելը որոշել են կոմպենսացնել: Սակայն պարզվել է, որ «թեյին» մասնակցում է միայն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Վերջինս ասել է` Փաշինյանը գործով տեղ գնաց: «Մտածեցինք` երևի Եռաբլուր ու Պանթեոն է գնացել։ Բայց շատ էինք ուզում, որ գար, ուզում էինք զրուցել, իմանալ` Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվելո՞ւ է, թե՞ ոչ»,- ասաց մեր զրուցակիցը: Զոհերի ընտանիքները, բացի Սարգսյաններից, ցանկանում են, որ գործը վերաբացվի։ Արամը գտնում է, որ արդի քաղաքական վիճակում անհնար է անաչառ քննությունը։ «Շատերս ուզում ենք, որ գործը բացվի, սակայն կիսում ենք Արամի կարծիքը»: Իսկ «թեյախմությունից» հետո նրանք տեղեկացել են, որ Եռաբլուր այցելել են միայն Դավիթ Տոնոյանն ու Սասուն Միքայելյանը, իսկ Պանթեոն կառավարությունից ու «Իմ քայլից» ընդհանրապես որևէ մեկը չի այցելել»: «Ժողովուրդ» թերթը գրում է․ «Որքան էլ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը օգոստոսի 26-ին վստահեցրել էր, թե «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիա) ԱԺ-ում այս տարի չի քննարկվի, եւ որ դիմել է Վենետիկի հանձնաժողովին, որի կարծիքը ստանալուց հետո էլ քննարկումներ կլինեն գործադիրում, այնուամենայնիվ նոյեմբերի 1-ին կկայանա ԱԺ պետաիրավական հարցերի, արտաքին հարաբերությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցելու են նաեւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Երեւան են ժամանելու ԵԽ Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի (GREVIO/ԳՐԵՎԻՈ) ղեկավար Մարսելինե Նաուդին, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Էրիկ Հելգեսեն, նաեւ ԵԽ Մարդու իրավունքների եւ գենդերային հարցերի գրասենյակի ղեկավար Դանիել Կանջեմին` տեղում քննարկելու կոնվենցիայի նկատմամբ կարծրատիպերն ու դրանց հաղթահարման հնարավորությունները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` եվրոպացիների առաջարկով այս քննարկումը կազմակերպելու բանակցությունները հայկական կողմի հետ բավականին երկար են տեւել, ի վերջո գտնվել է բոլորին հարմար օրն ու ժամը»։ «Փաստ» թերթը գրում է. «Այս տարվա սկզբներից ներկայիս իշխանությունների կողմից բուռն շրջանառության մեջ դրվեց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը։ Ամռանն արդեն տեղեկություններ կային, որ ԱԺ աշնանային նստաշրջանում այս կոնվենցիան արդեն քննարկման է դրվելու պառլամենտում։ Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման մասին լուրերը մեծ արձագանք ստացան հանրության շրջանում։ Ակնհայտ դարձավ այն իրողությունը, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է կոնվենցիայի վավերացմանը։ Բացի այդ, իշխանական պատգամավորներից շատերն արտահայտեցին այնպիսի դիրքորոշում, որ իրենք եւս դեմ են կոնվենցիայի վավերացմանը։ Իսկ որոշ իրավաբանների կողմից առաջ քաշվեց այն տեսակետը, թե Ստամբուլյան կոնվենցիայում տեղ գտած որոշակի դրույթներ հակասում են ՀՀ սահմանադրությանը։ Նմանատիպ նախադեպ կա, երբ կոնվենցիան մերժվել է Սահմանադրությանը չհամապատասխանելու հիմնավորմամբ, օրինակ՝ Բուլղարիայի Սահմանադրական դատարանը այն ճանաչել է Սահմանադրությանը հակասող: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ուղղված հուժկու ալիքից հետո միայն իշխանությունները որոշեցին, որ այս տարի կոնվենցիայի վավերացման հարց խորհրդարանում չի դրվի, եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հայտարարեց այդ մասին, բայց սա դեռեւս չէր նշանակում, թե իշխանությունները վերջնականապես հրաժարվում են այն վավերացնելու իրենց մտադրությունից։ Պարզապես նրանք ժամանակ են շահում: Եվ չի կարելի պատահական համարել այս օրերին տեղեկությունների շրջանառումը, թե Ստամբուլյան կոնվենցիան հնարավոր է խորհրդարանում քննարկման դրվի արդեն 2020-ի հունվար-փետրվարին, նախ՝ հանձնաժողովներում, ապա արագացված կարգով նաեւ ԱԺ լիագումար նիստում։ Այս պարագայում հանրության համար հարցական է մնում այն, թե ինչո՞ւ են ներկայիս իշխանություններն այդքան շահագրգռված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ, որին հասարակությունը դեմ է։ Ըստ երեւույթին, իշխանության շահագրգռվածությունը առաջին հերթին պայմանավորված է ֆինանսական գործոնով. վավերացման միջոցով նրանք մտադիր են եվրոպական կառույցներից դրամաշնորհներ ստանալ, եւ մամուլում էլ գրվեց, որ միայն Ստամբուլյան կոնվենցիայի քարոզչության համար տրամադրվել է 600.000 եվրո  դրամաշնորհ։ Իշխանությունների մյուս շահագրգռվածությունը քաղաքական դիվիդենտներով է պայմանավորված։ Մամուլում տեղեկություններ կան, որ օրերս Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ժողովրդավարություն իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ. հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։ Եվ Արարատ Միրզոյանը նշել է, որ եթե իրենց հաջողվի փոխել ՍԴ գործող կազմն ու հեռացնել Հրայր Թովմասյանին, կկարողանան հեշտությամբ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Ըստ Միրզոյանի՝ այս փուլում վավերացման ամենալուրջ խոչընդոտը ՍԴ-ն ու ՍԴ նախագահն են։ Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները, միտումնավոր փորձելով շրջանցել այն թեման, որ բնակչության գերակշռող մասը թույլ չի տա, որ կոնվենցիան վավերացվի, քաղաքական առեւտուր են առաջարկում եվրոպացիներին։ Եթե եվրոպացիները լուռ աջակցեն իրենց ՍԴ-ի նկատմամբ ճնշումների հարցում, ապա իրենք էլ իրենց հերթին Ստամբուլյան կոնվենցիան կմտցնեն խորհրդարանի օրակարգ»: «Ժամանակ» թերթը գրում է. ««Կամք» և ՎԵՏՕ կազմակերպությունների ներկայացուցիչները մտադիր են նոյեմբերի 1-ին բողոքի ակցիա կազմակերպել ԱԺ մուտքի մոտ՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչների մուտքը խորհրդարան խոչընդոտելու համար: ԵԽ ներկայացուցիչները խորհրդարանում պետք է մասնակցեն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված կարծրատիպերի թեմայով խորհրդարանական երեք հանձնաժողովների համատեղ նիստին»:  

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online