21.02.2026
Ծրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը ԼՂ․ Զախարովա
29.01.2021
Ծրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը ԼՂ․ Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ ծրագրված է։ Այս մասին հունվարի 28-ին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Իսկապես, Լեռնային Ղարաբաղ այցելությունը նրանց ծրագրերում է։ Այսօր այցի ժամկետները որոշված չեն, դրա մանրամասները պետք է համաձայնեցվեն բոլոր կողմերի հետ»,- ասել է Զախարովան։ Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի իրականացումը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Կրեմլում հունվարի 11-ին տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի իրադրությունը: Բանակցությունները շարունակվել են գրեթե չորս ժամ։