Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը այսօր ժամը 17:00-ին հավաք-երթ են անցկացնելու Մատենադարանի մոտից: Այս մասին ասուլիսում տեղեկացրել է ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը գերազանցել է իրենց բոլոր սպասելիքները և ցույց տվել, որ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում մերժում են այն կապիտուլյացիան, որին տարավ Նիկոլ Փաշինյանը: "Փաշինյանը այլևս չի կարող կառավարել Հայաստանը, իրավունք չունի շարունակել երկրի կառավարումը: Բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստի մի անձ, որը էականորեն կարող է փոխել իրավիճակը, բեկում մտցնել վիճակի մեջ»,-ասաց նա: Արծվիկ Մինասյանը նաև շեշտեց՝ սա ոչ իշխանության կռիվ է, ոչ էլ աթոռակռիվ է, այլ Հայաստանի և Արցախի Հանրապետության փրկության պայքար է, ազգային ողնաշարը վերականգնելու պայքար է: