22.11.2024
ԿԽՄԿ-ն մշտադիտարկում է Ադրբեջանում հայ գերիների ազատազրկման պայմանները. Թիերի Ռիբո
prev Նախորդ նորություն

Իրանը կարող է 1 ամսվա ընթացքում վերադառնալ նավթի արդյունահանման մինչճգնաժամային մակարդակին

Պատժամիջոցների չեղարկման դեպքում Իրանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում վերադառնալ նավթի արդյունահանման մինչճգնաժամային մակարդակին։ Այս մասին հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) գործադիր տնօրենի արտադրական հարցերով տեղակալ Ֆարրոհ Ալիխանին, փոխանցում է ԻՌՆԱ-ն։


«Թեեւ, մեր կանխատեսումների համաձայն, նավթի արդյունահանման ամբողջական վերականգնման համար անհրաժեշտ ժամանակը 3 ամիս է, բայց մենք կարող ենք ակնկալել մեկ ամսվա ընթացքում արտադրական հզորությունների մեծ մասի վերականգնում», - ասել է Ալիխանին:


Նրա խոսքով՝ Թեհրանի ծրագիրը չի սահմանափակվում նախկին հզորությունների մակարդակին վերադառնալով, եւ երկրորդ փուլում ենթադրում է նավթի արտադրության ավելացում»:


«Միջուկային գործարքից առաջ Իրանի կողմից նավթի միջին արտադրությունը օրական կազմել է 3,38 մլն բարել։ Պատժամիջոցների չեղարկման դեպքում մենք կվերադառնանք այդ ցուցանիշներին, իսկ հաջորդ փուլում արտադրությունը կավելացնենք մինչեւ ավելի քան 4 մլն բարել», - ընդգծել է նա։