22.11.2024
«Զարթոնք»-ը դիմել է ԿԸՀ՝ ՔՊ կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
prev Նախորդ նորություն

Ստորագրվել է Երևանի և Դոնի Ռոստովի միջև համագործակցության հնգամյա ծրագիր

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոյն ստորագրել են Երևանի և Դոնի Ռոստովի միջև համագործակցության հնգամյա ծրագիր։

Այն կխթանի եղբայրական երկու քաղաքների փոխգործակցությունը կրթության, առողջապահության, քաղաքաշինության, սոցիալական ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում։

"Ռուսաստանի Դաշնության հարավային մայրաքաղաքում Երևանի պատվիրակության պաշտոնական այցը բավական հագեցած օրակարգ ունի. այցելեցինք քաղաքային մի շարք հիմնարկություններ, մշակութային հաստատություններ, ծանոթացանք քաղաքային կառավարման առանձնահատկություններին։

Բնականաբար, առանցքային տեղ է զբաղեցնում Նոր Նախիջևանի հայ համայնքի հետ շփումը։ 19-րդ դարում հայության խոշոր կենտրոններից մեկը՝ Դոնի Նախիջևանը, այսօր էլ համայնքի նվիրյալ անդամների շնորհիվ պահպանում է իր դիմագիծը։ Հատկապես հետաքրքիր էր շփումը համայնքի փայլուն երիտասարդների հետ, որոնցից ոմանք, ի ուրախություն ինձ, մտադիր են ուսումը շարունակել Երևանում",- գրել է Մարությանը Facebook-ի իր էջում։