22.11.2024
Այո, սա նաև միջազգային սկանդալ է. Սերժ Սարգսյանը հրապարակել է ձայնագրություն
prev Նախորդ նորություն

Պաշտպանության նախարարությունում ստեղծվել է զորակոչի հարցերով հանձնաժողով

Ամառային զորակոչի ընթացքում թափանցիկության և օրինականության ապահովման, քաղաքացիների դիմումների քննարկման և բարձրացված հարցերի շուտափույթ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։


Ըստ աղբյուրի, հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական, պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:


Հանձնաժողովի նիստերը տեղի կունենան յուրաքանչյուր ուրբաթ՝ հունիսի 11-ից սկսած Հանրային խորհրդի շենքում Երևան, Բաբայան 6 հասցեում:


Քաղաքացիների դիմումներն ընդունվում են Հանրային խորհրդում աշխատանքային օրերին՝ հակահամաճարակային նորմերի պահպանմամբ կամ փոստով:


Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել (010) 20-03-07 հեռախոսահամարով: