24.11.2024
Արտակ Դավթյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նիստին
prev Նախորդ նորություն

Նոբել Առուստամյանը Եվրո-2020-ի հավատարմագրում է ստացել

Մեկնաբան Նոբել Առուստամյանին, այնուամենայնիվ, հավատարմագրել են Բաքվում «ԵՎՐՈ-2020»-ի խաղերը լուսաբանելու համար։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է «Մատչ TV» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին։


«Նախանձողներ, վստահ եմ՝ դեռ քնած եք։ Հավանաբար, այդ պատճառով էլ կյանքում ոչինչ չի ստացվում։ Իսկ մենք աշխատում ենք, ինչպես միշտ։ 24/7 ռեժիմում: Իրենց չենք հանձնում,զարգացնում ենք ալիքը, սպորտին աջակցում ենք այնպես, ինչպես դուք չեք էլ երազի», - գրել է նա։


Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել էր ստեղծված իրավիճակի մասին:


«ՈՒԵՖԱ-ն փորձում է որոշում կայացնել, որը թույլ կտա ռուսաստանցի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանին մասնագիտական գործունեություն իրականացնել ֆուտբոլի ԵՎՐՈ-ի առաջնությանը լուսաբանման ուղղությամբ։ Հավատում եմ, որ լուծում կգտնվի», - գրել է Զախարովան իր Telegram-ալիքում։


Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հունիսի 11-ից հուլիսի 11-ը 11 քաղաքներում, այդ թվում՝ Բաքվում:


VERELQ-ը հիշեցնում է, որ Բաքուն մերժել է Նոբել Առուստամյանին հավատարմագրվելու հարցում, քանի որ վերջինս «խախտել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Հավատարմագրում ստանալու համար լրագրողը պետք է «հաստատվի» ընդունող երկրների կազմկոմիտեների կողմից։


«Ինչ է սա, մարդուն զրկում են իր մասնագիտությամբ զբաղվելու իրավունքից համակցված ազգային-համոզմունքային սկզբունքով։ Պարզ է, որ նա չէր էլ գնա Ադրբեջան աշխատելու։ Այժմ չի մեկնի ոչ Լոնդոն, ոչ Ամստերդամ։ Քանի որ այստեղ նման անասուններն են աշխարհում: Եվրո կազմկոմիտեն Բաքվում, ընդունեք իմ սառցե արհամարհանքի ճառագայթները», - նշել է հայտնի լրագրող և բլոգեր Վասիլի Ուտկինը։