Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:Արցախի նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ հայկական երկու երկրների ղեկավարները պաշտոնական հանդիպում կունենան: Նախատեսված է նաև այցելություն հանրապետության շրջաններ: