23.11.2024
Իրանի հետ ձևավորված սերտ համագործակցությունը վերջին շրջանում ավելի է ակտիվացել.Քերոբյան
prev Նախորդ նորություն

Անհետ կորած զինծառայողների ընտանիքի անդամները 9 ամիս աջակցություն կստանան

Կառավարության որոշմամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքի անդամները` ծնողները և ամուսինը, մինչև անհետ կորած զինծառայողի կարգավիճակի հստակեցումն ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցություն կստանան նախատեսված 6 ամսվա փոխարեն 9 ամիս ժամկետով:


Նախագիծը նախ հիշեցնում է գործող կարգը, որ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի` «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» որոշմամբ նախատեսվում է մինչև անհայտ կորած զինծառայողների կարգավիճակի հստակեցումը, բայց ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցություն տրամադրել յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի հաշվով ամսական 300.000 դրամի չափով` սկսած նշված միջոցառումը հաստատելու ամսվանից։


Ծրագրի շահառու են հանդիսանում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքի անդամները` ծնողները և ամուսինը: