24.11.2024
Քաղաքական հետապնդո՞ւմ. պատգմավորի թեկնածու Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել է
prev Նախորդ նորություն

Սյունիքում անվտանգային նոր համակարգ ձևավորելու խնդիր կա, ներկա մոտեցումները ժամանակային են

Շատ է խոսվում Ստեփանակերտ-Գորիս ճանապարհատվածի անվտանգության և համապատասխան մեխանիզմների ապահովման մասին ամենատարբեր իրավիճակներում, սակայն ոչ պակաս կարևոր է Սյունիքի մարզի Գորիս-Կապան-Ճակատեն-Շիկահող-Մեղրի հատվածի անվտանգության խնդիրը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, պատգամավորի թեկնածու Տիգրան Աբրահամյանը:

"Շատերը ստեղծված ծուղակի խորությունը չեն էլ գիտակցում, որովհետև հետպատերազմյան ժամանակաշրջանում այդ հատվածում հազվադեպ են դեպքեր գրանցվում։

Սակայն սրանց «բանավոր փոխըմռման» արդյունքում ճանապարհի մի հատվածն ադրբեջանական վերահսկողության տակ է, մի մեծ հատվածում էլ Ադրբեջանը ցանկացած պահի վերահսկողություն ապահովելու հնարավորություն է ստացել։

Սյունիքում անվտանգային նոր համակարգ ձևավորելու խնդիր կա, ներկա մոտեցումները զուտ ժամանակային, իրավիճակային հարցեր են լուծում և անվտանգային լուրջ երաշխիքներ չեն տալիս",- գրել է փորձագետը։