Ռուս խաղաղապահներն Ասկերանի միջնակարգ դպրոցում մասնակցել են ռուսաց լեզվի բաց դասին
Խաղաղապահ զորախմբի զինծառայողները հրավիրվել են Լեռնային Ղարաբաղի Ասկերան քաղաքի միջնակարգ դպրոցներ՝ մասնակցելու ռուսաց լեզվի բաց դասերին: Այս մասին հաղորդում է հունիսի 11-ին Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Պարապմունքների ընթացքում աշակերտները հյուրերի համար ընթերցել են ռուս բանաստեղծների և գրողների ստեղծագործությունները։ Խաղաղապահներն իրենց հերթին պատմել են ռուսաց լեզվի և գրականության ծագման պատմության մասին։
Բացի այդ, ռուս զինծառայողները բացատրել են «խաղաղարար» և «խաղաղություն» բառերի նշանակությունը: Ինչպես նաեւ երեխաներին պատմել են, թե ինչ խնդիրներ են կատարում խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի գոտում։
«Մեր դպրոցում աշակերտները ռուսերեն են սովորում 2-12-րդ դասարանից, նրանցից շատերն հանձնում են ավարտական քննություններ։ Ռուս զինծառայողների հայտնվելուց հետո երեխաները սկսել են ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել լեզվի ուսուցման նկատմամբ», - ասել է ռուսաց և գրականության ուսուցչուհի Լիանա Կարապետյանը։
Դասի վերջում զինծառայողները երեխաներին ներկայացրել են անվտանգության պահանջներ առօրյա գործունեության մեջ առաջիկա արձակուրդներից առաջ, ինչպես նաև առաջին բուժօգնություն ցուցաբերելու մեթոդների մասին:
Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղարար խնդիրների կատարման ընթացքում ռուս զինծառայողները ավելի քան 50 անգամ հյուր են եկել երեխաների մոտ՝ պատմությանն առնչվող ինտերակտիվ դասեր, հայրենասիրական ակցիաներ եւ թեմատիկ ստեղծագործական հանդիպումներ անցկացնելու համար: Ընդհանուր առմամբ, այս միջոցառումներին մասնակցել են ավելի քան 4600 աշակերտներ և ուսանողներ:
Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: