23.11.2024
Քաղաքական ռեպրեսիաների շրջանակներում ԱԱԾ-ն ներխուժեց նաև Վանեցյանի տուն. Արսեն Բաբայան
prev Նախորդ նորություն

Վարչապետի հայտարարությունը խիստ վտանգավոր է. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ վտանգավոր է որակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը:


«ՀՀ վարչապետի գրառումը՝ կապված առաջնագծի զինվորներին ուղղված կոչի հետ, խիստ վտանգավոր է հատկապես այս պատասխանատու, գերզգայուն օրերին: Դրանով, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների:


Այդ գրառումը հատկապես դատապարտելի է այն տեսանյութերի ֆոնին, որոնք վերջին օրերին պարբերաբար հրապարակվում էին զինվորական համազգեստով ու զինված անձանց կողմից և պարունակում էին ատելություն, բռնության կոչեր ու սպանությունների սպառնալիքներ: Ակնհայտ է, որ առաջնագծի զինվորները զինված են ու այդ գրառումը ենթադրում է հենց այդ կոչերի ու սպառնալիքների իրականացում, հաշվեհարդար», - ասված է նրա գրառման մեջ: