24.11.2024
Վարչապետի հայտարարությունը խիստ վտանգավոր է. Արման Թաթոյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանին քննադատած պատգամավորին սպառնում են սպանել. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին է դիմել ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, ով ՀՀ վարչապետի գրառումը քննադատող քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել: Այս մասին հայտնում է Թաթոյանը.


"Պատգամավորի պնդմամբ՝ այդ կապակցությամբ սկսել է ստանալ սպառնալիքներ, այդ թվում՝ ուղղված կյանքից զրկելուն:

Խստորեն դատապարտում եմ այս վտանգավոր երևույթը:

Ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ազգային ժողովի պատգամավորի անձնական պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Պատգամավորի տվյալները անմիջապես կտրամադրեմ Ոստիկանությանը։

Պատգամավորների անձնական անվտանգության հարցերը կլինեն իմ անմիջական ուշադրության կենտրոնում ու վերահսկողության ներքո՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորություններով",- գրել է ՄԻ պաշտպանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ Փաշինյանի՝ երկրում, ըստ էության, քաղաքացիական պատերազմ հրահրող ու իրավիճակն ավելի սրող հայտարարությունից հետո "Իմ քայլը" խորհրդարանական երեք պատգամավոր՝ Գայանե Աբրահամյանը, Թագուհի Թովմասյանը և Լուսինե Բացադալյանը հայտարարեցին, որ լքում են խմբակցությունը, իսկ Աբրահամյանն ու Բադալյանը վայր են դնում մանդատը: