23.11.2024
Տղերք՝ դուք ճիշտ եք, սպասում եմ ձեզ Երեւանում. Փաշինյանը՝ իրեն աջակցող զինծառայողներին
prev Նախորդ նորություն

Փաշինյանի «վտանգավոր» հայտարարությունից հետո երեք պատգամավոր հեռանում է «Իմ քայլ»-ից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն աջակցող զինծառայողներին ուղղված հայտարարությունից հետո, որը շատերն ընկալեցին որպես քաղաքացիական պատերազմի հրահրում, «Իմ քայլ» խմբակցության որոշ պատգամավորներ հայտարարել են խմբակցություից դուրս գալու, կամ մանդատը վայրը դնելու մասին:


«Սիրելի հայրենակիցներ,


Այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել իրավիճակը փոքր-ինչ մեղմելու եւ վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից


ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված:


Ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար», - ասված է «Իմ քայլ» խմբակցության Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։


ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է. «Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում։ Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում։ Մնացածի մասին կխոսեմ ԱԺ ամբիոնից»։


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «…դիմում եմ ԱԺ նախագահ` պարոն Արարատ Միրզոյանին.


Ես դեռևս այն չարաբաստիկ գիշերը գրել էի իմ դիմումը , հիշու’մ եք , բայց երբ Ձեր նկատմամբ տեղի ունեցավ բռնություն, ես այն հետ վերցրի , որովհետև Ձեզ այդ վիճակում միայնակ թողնելն առնվազն անարդարացի կլիներ ։


ՀՀ վարչապետի վերջին գրառումից հետո, ես ստիպված եմ կայացնել որոշում և հուսով եմ` Դուք ինձ կհասկանաք` որպես Ձեր ուսանողական ընկեր, որպես ձեզ հետ երբեմն` նույնիսկ դժվար ճանապարհ անցած մարդ։


Եթե «Իմ քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում , ես վայր եմ դնում իմ մանդատը ։


Շնորհակալ եմ ըմբռնման համար», - ասված է նրա գրառման մեջ:


Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ վտանգավոր է որակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը: