24.11.2024
Շուշիի մատույցներից դուրս է բերվել շուրջ 150 հայ զինծառայողների մարմին. Հարությունյան
prev Նախորդ նորություն

Փախստականների երկրորդ շարասյունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ժամանել է Ստեփանակերտ

2020թ. նոյեմբերի 15-ին ռուս խաղաղապահներն ուղեկցեցին Ստեփանակերտ վերադարձող փախստականների փոխադրող ավտոբուսների երկրորդ շարասյունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։


19 ավտոբուսներից բաղկացած շարասյունը Ստեփանակերտ է վերադարձել 475 մարդ։ Շարասյունն ընթացել է Երեւան-Ստեփանակերտ երթուղով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ եւ ժամանել Ստեփանակերտի գլխավոր հրապարակ:


Փախստականների վերադարձի անվտանգության և շփման գծով խաղաղ բնակիչների տեղափոխման անվտանգության ապահովումն իրենց տներ վերադառնալու համար կազմակերպվել է մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ղեկավարության և վերահսկողության ներքո:


Մեկ օր առաջ իրականացվել է ռուսական խաղաղապահ զորակազմի ծավալումից եւ դիտակետերի տեղադրումից հետո Ստեփանակերտ ժամանած 250 փախստականներով 9 ավտոբուսների ուղեկցումը:


Ռուս զինծառայողներն ապահովել են շփման գծով ավտոբուսների անվտանգ առաջխաղացումը՝ խաղաղ քաղաքացիներին Ստեփանակերտ վերադարձնելու համար։


Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի ցուցումով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի "Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման լրացուցիչ միջոցառումների մասին" հրամանագրի իրականացման շրջանակներում Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը Ստեփանակերտում ձեռնամուխ է եղել հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ձեւավորմանը:


Այդ նպատակով 2020 թվականի նոյեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կազմում Ստեփանակերտում արդեն տեղակայվել է ձևավորվող կենտրոնի օպերատիվ խումբը՝ գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի ղեկավարությամբ, որն ապահովում է անվտանգությունը Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի դեպքում:


2020 թվականի նոյեմբերի 14-ին իրականացվել է Լաչինի միջանցքի միջոցով 9 ավտոբուսների (250 մարդ), 2020 թվականի նոյեմբերի 15-ին՝ 19 ավտոբուսների (475 մարդ) ուղեկցում: